Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԲՀԿ-ն այն ուժը չէ, որի հետ պետք է խնդիրներ լուծել

ԲՀԿ-ն այն ուժը չէ, որի հետ պետք է խնդիրներ լուծել
04.03.2013 | 16:00

«Իրատես de facto»-ն Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ արդյունք կտա Րաֆֆի Հովհաննիսյանի` փետրվարի 25-ին ԿԸՀ-ի կողմից հրապարակված թվերը չեղյալ հայտարարելու պահանջով Սահմանադրական դատարան հայց ներկայացնելը:
«Սահմանադրական դատարան դիմելն այն քայլն է, որով ցույց ես տալիս, որ չես ճանաչում ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ է դիմել այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ պահանջում էր, որ Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ և ճանաչի ժողովրդի հաղթանակը: Իսկ թե որքանով լուրջ կվերաբերվի ՍԴ-ն այդ հայցին, կախված է այն բանից, թե իշխանությունները ճնշումներ կգործադրե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Մանվել Սարգսյանը:
ՌԱՀՀԿ տնօրենին հարցրինք, թե որքանով են Րաֆֆի Հովհաննիսյանի` ազատ Հայաստանի, քաղաքացիական հասարակության վերաբերյալ հնչեցրած կարգախոսները համարժեք Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման փաստին: Հիշեցրինք նաև, որ Հայ ազգային կոնգրեսի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության փորձերը խստիվ քննադատվում էին ՀԱԿ-ի համակիրների կողմից: Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞ կորցնի իր վարկանիշը այդ քայլով:
«Ես մնում եմ այն կարծիքին, որ ԲՀԿ-ն այն ուժը չէ, որի հետ պետք է քաղաքական խնդիրներ լուծել: Մեր քաղաքական կյանքում արդեն եղել է նման քայլ, որը հանգեցրել է լուրջ պրոբլեմների: Սոցիալական ցանցերում արդեն արծարծվում է այդ հարցը: Կարծում եմ, ինչ-որ բացատրություններ պետք է տրվեն, եթե նկատի ունենանք, որ եղել է փակ հանդիպում: Հանդիպում եղավ նաև Սերժ Սարգսյանի հետ: Ցանկացած փակ քննարկում կասկածների տեղիք է տալիս: Եվ, որպեսզի կասկածներ չմնան, պետք է բացատրություններ տրվեն այդ առթիվ»,- արձագանքեց Մանվել Սարգսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ